Նյու Յորքում Ջորջ Բուշին սպառնացող տղամարդու են ձերբակալել
ԱՄՆ-ի իրավապահ մարմինները զինված տղամարդու են ձերբակալել, ով սպառնացել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Ըստ գործակալության տվյալների, 44-ամյա ամերիկացին Բենջամին Սմիթն է, ում ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են ուրբաթ Նյու Յորքում:
Խուզարկման ժամանակ նրա մեքենայից հայտնաբերվել է հրազեն, բենզինով տարա և մաչետե:
Ձերբակալման հիմք է հանդիսացել Սմիթի մոր խոսքերը, ըստ որի, տղան թողել է հետևյալ գրությունը. «Ես գնում եմ Ջորջ Բուշի մոտ և Պենտագոնում աշխատելու, վիշապին սպանելուց հետո, Բարբարա Բուշն իմը կլինի»: