211652_close_icon
views-count6319 դիտում article-date 20:29 01-02-2014

Դատարանը բավարարեց դատապարտյալի միջնորդությունը

Այսօր` փետրվարի 1-ին, ժամը 14:00-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայրում կայացավ ՀՀ Արդարադատության նախարարության Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի դատական նիստը: Դատապարտյալը բազմիցս դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանին, որպեսզի թույլատրեն իրեն «Արթիկ» ՔԿՀ-ում հանդիպում ունենա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Սակայն ՔԿ վարչության հանրային կապերի պետ, կապիտան Գոռ Ղլեչյանը որոշում էր ուղարկել դատապարտյալ Ա. Հակոբյանին, որում մասնավորապես նշել էր, որ դատապարտյալ Ա. Հակոբյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, առայժմ նպատակահարմար չէ: Ա. Հակոբյանը բողոքարկել էր որոշումը և հունվարի 23-ին, «Արթիկ» ՔԿՀ-ում դատական նիստ էր նշանակվել դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ: Սակայն ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գ. Ղլեչյանի նիստից բացկայության պատճառով դատավոր Ա. Մանուկյանը հետաձգեց դատական նիստը` այն տեղափոխելով փետրվարի 1-ին: Այսօր` դատական նիստի ժամանակ ելույթ ունեցավ Գ. Ղլեչյանը որը հայտարարեց, որ նա չի մերժել դատապարտյալին որ նա հանդիպի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ուղղակի տվյալ պահին նպատակահարմար չի գտել այդ հանդիպման կայացումը: Դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշեց բավարարել Ա. Հակոբյանի դիմումը և թույլատրել նրան հանդիպելու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր