211652_close_icon
views-count1312 դիտում article-date 21:33 01-02-2014

Նախընտրական պատկերը Թուրքիայում. Էրդողանն առաջատար է

Հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «Konsensus» ընկերությունը 2013-ի դեկտմեբրի 19-ից մինչև 2014-ի հունվարի 23-ը հետազոտություն է անցկացրել Թուրքիայի բոլոր նահանգներում (81)` պարզելու ընտրազանգվածի կողմնորոշվածությունը ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1213]Ermenihaber.am[/url]-ը: Մարտի 30-ին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սոցհարցման ենթարկվածների մեծ մասը նախապատվությունը տվել է գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Արդյունքները` ստորև. 1. «ԱԶԿ»-ի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողան – 44 տոկոսը դժգոհ է, 47 տոկոսը` գոհ: 2. «ԺՀԿ»-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու – 56.1 տոկոսը դժգոհ է, 32.4 տոկոսը` գոհ: 3. «ԱՇԿ»-ի առաջնորդ Դևլեթ Բահչելի – 67.9 տոկոսը դժգոհ է, 19.3 տոկոսը` գոհ: 4. «ԽԺԿ»-ի համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշ – 77.2 տոկոսը դժգոհ է, 15 տոկոսը` գոհ: Տոկոսային հարաբերության մնացյալը ոչ գոհունակություն են հայտնել, ոչ դժգոհություն: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1213]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր