211652_close_icon
views-count1653 դիտում article-date 16:12 03-02-2014

Զինապարտության մասին նոր օրենքի ընդունումից հետո Թուրքիայի բանակի թիվը նվազել է

Այն բանից հետո, երբ Թուրքիայում գործող զինապարտության մասին օրենքում կատարվեցին փոփոխություններ, ըստ որոնց, 2014-ի հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախկին 15 ամսվա փոխարեն սահմանվել է 12 ամիս, երկրի զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայողների թիվը նվազել է: [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1215]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ մեկ ամսում զորակազմի թիվը պակասել է ավելի քան 110 հազարով: Նշյալ կայքը նաև ինտերնետ-հարցում է կազմակերպել թեմայի շուրջ` հետևյալ հարցադրմամբ. Թուրքիայի զինված ուժերում անձնակազմի թվի նվազեցումը ըստ ձեզ նորմա՞լ է: Այո – 62.72 տոկոս Ոչ – 33.5 տոկոս Չգիտեմ – 3.78 տոկոս Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1215]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր