211652_close_icon
views-count2162 դիտում article-date 18:01 04-02-2014

Պատժվում է կալանավո՞րը, թե՞ նրան սիրողները

Դժվար թե` մեկը չհամաձայնի, որ շատ հաճախ «կալանավոր ունեցող»-ի համար պակաս դժվար չէ, քան հենց կալանավորի: Վարջերս հաճախ ենք լսում ՀՀ կալանավորներին վերաբերող անհանգստացնող փաստեր, որոնց կարգավորումը, պաշտոնյաների խոսքերով ասած, կա՛մ լուծվել կա՛մ էլ լուծման ճանապարհին են: Սակայն մի ոչ պակաս կարևոր երևույթ լիովին դուրս է մնում «լուծող» ոլորտի տեսադաշտից. խոսքը վերաբերում է կալանավայրեր տեսակցության այցելող ահել ու ջահել, կին ու տղամարդ, երեխա ու մեծ, կալանավորի հարազատի դերում հայտնված անձանց: Ճիշտ է` չափազանց կարևոր է կալանավայրում գտնվողի մարդավայել կենցաղի հարցը, սակայն նույնքան, երբեմն նույնիսկ, ավելի կարևոր է կալանավորին այցելողի հոգեվիճակի խնդիրը: Հիմա պատկերացնենք մի ծեր այրի, ում որդին ճակատագրի բերումով հայտվել է ճաղերից այն կողմ: Այրին այս ցուրտ եղանակին (կամ ամռան անտանելի շոգին) ուզում է իր որդուն մի կտոր հաց կամ մեկ տուփ սիգարետ ուղարկել, որն, ասենք, գտնվում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում` «սովետաշենի բերթում»: Այստեղ այցելուների սպասելու համար «սենյակը» երևի նորոգվել է միայն հիմնարկի կառուցման ժամանակ: Դուռը կրնկի վրա բաց է և թե՛ ցեխի ու կեղտի և թե՛ ցրտի ու տոթի առումով բացարձակապես չի տարբերվում փողոցից: Այստեղ հաճախ են հերթեր գոյանում, որոնց մեջ իր ողջ օրը վատնում է ամեն հնարավոր այրի, սոցիալապես ապահովված կամ ապահով երիտասարտ և երեխա: Այն միտքը, որ իրենց հարազատը գտնվում է ճաղերից այն կողմ, անխոս, տառացիորեն կմաշեցնի ամեն մարդու, սակայն այսպիսի մի հերթ, որն ստիպված է հաղթահարել ամեն մի այցելու իր այցելության առնվազն ամեն երրորդ անգամը, տասնապատկում է բոլոր տեսակի մաշումներն ու հոգեկան դառն ապրումները: Ստացվում է, որ եթե ինչ-որ քաղաքացի, անկախ ամեն ինչից, դատապարտվում է ազատազրկման, կրկնակի հոգեկան տառապանքի է դատապարտվում նրա հարազատը: Եվ սա այն պարզ պատճառով, որ համապատասխան կազմակերպությունը չի մտահոգվում` այցելուների համար նորմալ պայմաններ ապահովել, միջոցներ ձեռնարկել, որպեսզի հերթեր չգոյանան, նախասենյակն էլ տարբերվի փողոցից: Մենք ոչ ոքի չենք նախատում, մենք ուզում ենք, որ մարդը, որը դատապարտված է ազատազրկման, միայն ազատազրկված լինի, այլ ոչ թե տեղեկանա իր մտերիմների ծանր ապրումներից ու տանջանքներից և ուղղվելու փոխարեն չարանա հասարակության, մարդկության և «Երգրի» նկատմամբ: ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Նմանատիպ նյութեր