Մոնղոլիայում դաբաղի համաճարակ է գրանցվել
Մոնղոլիայում դաբաղ հիվանդության դեպքեր են գրանցվել, հայտնում է Մոնցամե գործակալությունը: Ներկայումս 15 հովվի ընտանիք հիվանդ են:
Երկրի անասնապահական ծառայությունը բնակչությանը պատվիրել է չլքել բնակավայրը: Բնակիչներին դաբաղի դեմ պատվաստումներ է կատարվել:
Գործակալությունը ընդգծում է, որ հիվանդությունը շարունակում է տարածվել:
Մոնղոլիայի կառավարությունը հրահանգել է երկրի տրանսպորտային միջոցներում ախտահարման համար հիմնել սանիտարական կետեր: