Յանուկովիչը չունի քաղաքական ճգնաժամի հարցը լուծելու ցանկություն. Կլիչկո
Ուկրաինական Ուդառ ընդդիմադիր կուսակցության նախագահ Վիտալիյ Կլիչկոն հայտարարել է, որ Յանուկովիչի կողմից չի տեսնում ցանկություն լուծելու քաղաքական ճգնաժամի հարցերը: Այս մասին նա ասել է Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ:
«Նախագահը հապաղում էգործել, ինչը նշանակում է, որ չի ցանկանում լուծել ճգնաժամը», — ասել է Կլիչկոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կլիչկոն քննարկել է Յանուկովիչի հետ վերադառնալ 2004 թվականի սահմանադրությանը: