Իսպանիայի գավաթ. «Բարսելոնա»-ն մեկ ոտքով եզրափակիչում է. տեսանյութ
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ռեալ Սոսիեդադ»-ի դարպասը և եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: Կատալոնյան ակումբը հաշվի մեջ առաջ անցավ 44-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Սերխիո Բուսկետսը: Նույն րոպեին խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Ինյիգո Մարտինեսը: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպվեց 60-րդ րոպեին, երբ Ցուբիկարայը դարձավ ինքնագոլի հեղինակ:
«Ռեալ Սոսիեդադ» - «Բարսելոնա» պատասխան խաղը կկայանա փետրվարի 13-ին:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ առաջին խաղում [url=https://shamshyan.com/hy/article/140206005037/]«Ռեալ»-ը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասը:[/url]
«Բարսելոնա» - «Ռեալ Սոսիեդադ»`2:0
Գոլեր` Բուսկետս 44', Ցուբիկարայ 60' (ինք)