Քաղաքական և լրատվական դաշտերում շարունակվում է խաղի կանոնների հստակեցումը. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Շարունակվում է խաղի կանոնների հստակեցումը քաղաքական և լրատվական դաշտերում։ Գործարարները, որոնք մինչ այս ֆինանսավորում էին որոշակի կայքեր, որպեսզի «տոպկեն» բոլորին, վերջերս զգուշացվել են՝ ո՞ր դաշտում եք, կողմնորոշվեք, թիմերի խնդիր է դրված, եթե այս թիմում եք, խաղեր չպետք է տաք մյուս թիմի հետ, չպետք է ֆինանսավորեք հակընդդեմ լրատվամիջոցներին։
Զգուշացվել են բոլորը, այդ թվում «Գրանտ քենդիի», «Տաշիրի» տերերը, նրանց հորդորել են. «թիմի խնդիր է դրված, փողը տալիս եք՝ թիմի համար էլ տվեք, միայն ձեզ համար մի տվեք, որովհետև երկիրը մտնում է պայքարի նոր փուլ, ու պետք է հստակ երևա՝ դուք էս և հաջորդ պահին որտեղ եք»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։