211652_close_icon
views-count1270 դիտում article-date 22:23 08-01-2024

Այսօր առավել քան արդիական է համայնքային խնդիրների լուծման ուղիների հստակեցումը․ Ռուստամ Բաքոյան

Այսօր առավել քան արդիական է համայնքներում առկա տարաբնույթ խնդիրների լուծման ուղիների հստակեցումը և պատգամավորական լիազորությունների շրջանակներում դրանց կանոնակարգումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «ՔՊ» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը․ 

«Համայնքային խնդիրներին առավել հանգամանորեն ծանոթանալու համար այսօր Վեդիում ես և իմ գործընկեր Տիգրան Պարսիլյանը հանդիպել ենք Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին, վարչական շրջանների ղեկավարներին, քաղաքացիներին:

Արարատի մարզում առկա խնդիրները ևս տարաբնույթ են՝ խաղողի մթերման հարց, գյուղատնտեսության ապահովագրություն, ոռոգման ջրի խնդիր և այլն։ Հանդիպման ընթացքում բարձրաձայնված խնդիրները հավաքագրվել են, և ըստ այդմ իմ լիազորությունների շրջանակում հետևողական եմ լինելու, որ յուրաքանչյուր խնդիր իրավասու մարմինների կողմից պատշաճ քննարկման առարկա դառնա, նախանշվեն լուծման ուղիները»,- գրել է պատգամավորը։ 

Նմանատիպ նյութեր