3050 դիտում
10:53 06-02-2014
«Նորից այնտեղ՝ մեր տուն» ֆիլմի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում
Քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի կողմից Տյառնընդառաջի օրվա առթիվ նախաձեռնված «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագիրը կրող միջոցառումների շրջանակներում երեկ՝ փետրվարի 5-ին, «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Երուսաղեմում նկարահանված «Նորից այնտեղ՝ մեր տուն» ֆիլմը:
Միջոցառումը մեկնարկեց ընդհանրական աղոթքով, որից հետո «Նորից այնտեղ՝ մեր տուն» ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Նևսկի բլոգովեստ» 7-րդ կինոփառատոնի ժամանակ ստացած պատվոգրերը հանձնեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ֆիլմի ցուցադրության աջակիցներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակչական կենտրոնի տնօրեն Տեր Վարդան Վարդապետ Նավասարդյանը, ով նաև Տեր Հակոբին հանձնեց իրեն տրված պատվոգիրը:
Ֆիլմի ցուցադրության աջակիցներն էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակչական կենտրոնը, Երևանի քաղաքապետարանի Կրթության վարչությունը և «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինություն:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
Նմանատիպ նյութեր
2190 դիտում
22:17 12-10-2019
«Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Յուրի Բախշյանին նվիրված «ԸՆԴՀԱՏՈՒՄԸ ՎԵՐՋ ՉԷ՛» ֆիլմի ցուցադրությունը
Այս բաժնից
568 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
970 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում