18048 դիտում
23:01 30-05-2014
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Շնորհակալություն հայրիկ» ֆիլմի պրեմիերան. ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 30-ին, Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Շնորհակալություն հայրիկ» ֆիլմի պրեմիերան: Այն դիտելու համար կինոթատրոն էր ժամանել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Լեփ-լեցուն դահլիճը սիրեց ֆիլմը, իսկ դերասանական ողջ կազմը վստահ է, որ այն հանդիսատեսի կողմից նույնպես կսիրվի:
Ինչպես Մոսկվա կինոթատրոնից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս ֆիլմն ստեղծողներն ավելի շատ հայանպաստ աշխատանքներ կատարեցին, քան որոշ «կուրծք ծեծող հայրենասերներ»:
Գլխավոր դերում հանդես են գալիս սիրված ու տաղանդավոր դերասան Միքայել Պողոսյանը և ամերիկացի Քրիստա Դոնարգոն:
Ֆիլմի ստեղծագործական կոլեկտիվը՝ ճանչված կինոռեժիսոր Հրաչ Քեշիշյանի գլխավորությամբ, իրենց շնորհակալությունը հայտնեցին Ռիտա Սարգսյանին և մյուս աջակիցներին:
Ֆիլմի դիտումից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասաց, որ «այս ֆիլմը գալիս է ապացուցելու, որ մենք դարերով եկած մշակութային ազգ ենք և այս ֆիլմը պետք է խթան դառնա, որպեսզի ամեն մի հայ իմանա՝ իր ծննդավայրը Հայաստանն է»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 227+
227+