211652_close_icon
views-count1292 դիտում article-date 11:17 02-11-2015

«Ալ-Քաիդա»-ի առաջնորդ ազ-Զավահիրին կոչ է արել համակարգել ուժերն ընդդեմ ռուսների, ամերիկացիների և իրանցիների

«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման ազ-Զավահիրին կոչ է արել իր համախոհներին դադարեցնել ներքին հակամարտությունները և «ուղղություն վերցնել դեպի ռուսները, ամերիկացիները, իրանցիները, ալավիները և «Հըզբոլլահ»-ը», հաղորդում է Reuters գործակալությունը: «Ամերիկացիները, ռուսները, իրանցիները, ալավիները և «Հըզբոլլահ»-ը համակարգել են մեր դեմ ուղղված իրենց պատերազմը: Մի՞թե մենք չենք կարող դադարեցնել մեր ներքին պատերազմը և ուղղել մեր ուժերը նրանց դեմ»,-մեջբերում է գործակալությունը նրա խոսքը: Ենթադրվում է, որ ձայնագրությունն արվել է սեպտեմբերի 30-ից հետո, երբ Ռուսաստանը սկսեց Սիրիայում ռազմական գործողություններ ծավալել ահաբեկիչների դեմ:

Նմանատիպ նյութեր