211652_close_icon
views-count1131 դիտում article-date 14:51 07-02-2014

Կամավոր հանձնել են զենքը

Փետրվարի 6-ին, ժամը 16.30-ին, 1982 թ. ծնված Ստեփան Վ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 17.00-ին, 1971 թ. ծնված Անուշ Հ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարներով 16 մմ տրամաչափի կարճեցված փողով և խզակոթով երկփողանի ողորկափող հրացան, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 60 և 5,45 մմ տրամաչափի 240 փամփուշտ, «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 48 փամփուշտ և «ՏՏ» տիպի ատրճանակի 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ` փամփշտակալով: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 19.00-ին, 1966 թ. ծնված Աշոտ Ի.-ն կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված, կարճեցված փողով և խզակոթով մեկփողանի հրացան, հակահետևակային ական և հակատանկային ական` պայթուցիչով: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 17.30-ին, 1957 թ. ծնված Գևորգ Ա.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 67 փամփուշտ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 4 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 18.30-ին, 1956 թ. ծնված Ռզա Օ.-ն կամավոր հանձնել է նռնակ` պայթուցիչով, 1 հատ «տրոտիլ»` պայթուցիչով, ինքնաձիգի 1 պահունակ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 167 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 14.00-ին, 1952 թ. ծնված Ալեքսանդր Գ.-ն կամավոր հանձնել է 1 նռնակ` պայթուցիչով, 5,45 մմ տրամաչափի 47, 9 մմ տրամաչափի 4 և «ՏՕԶ» տիպի հրացանի 34 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Ոստիկանության ՊՊԳՎ Եղեգնաձորի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 12.55-ին, 1965 թ. ծնված Տարոն Դ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 18.15-ին, 1972 թ. ծնված Դավիթ Բ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի պահունակ, ինքնաձիքի 5,45 մմ տրամաչափի 91 և 7,62 մմ տրամաչափի 26 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 6-ին, ժամը 11.45-ին, 1985 թ. ծնված Վաղինակ Ղ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 28 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 11, «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի` 15, «Շիլկա» տիպի գնդացրի 15 փամփուշտ ու ինքնաձիգի պահունակ Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Փետրվարի 6-ին, ժամը 14.15-ին, 1969 թ. ծնված Լենա Ե.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի` 35, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 7, 5,45 մմ տրամաչափի` 30, «Շիլկա» տիպի գնդացրի 2 փամփուշտ և «ԴՇԿ» տիպի գնդացրի դատարկ ժապավեն: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: ՀՀ ոստիկանություն

Նմանատիպ նյութեր