211652_close_icon
views-count1463 դիտում article-date 10:27 08-02-2014

Հայոց ցեղասպանության պատճառով Թուրքիան չի կարող խոսել Սոչիի դեպքերի մասին. թուրք լրագրող

Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը անդրադարձել է Սոչիում այսօր բացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերին: Սակայն կայքը, ոչ թե հենց օլիմպիական խաղերին է անդրադրաձել, այլ Սոչի Կրանսայապոլյան վայրում, որն օլիմպիադայի կենտրոնն է, 1864 թվականին տեղի ունեցած չերքեզների կոտորածին, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1234]Ermenihaber.am[/url]-ը: Ըստ թուրքական աղբյուրի՝ այդ ժամանակ սպանվել է 800-1.5 միլիոն չերքեզ: Այս իրադարձությունը ցեղասպանություն որակող կայքը զրուցել է լրագրող Ֆահիմ Թաշթեքինի հետ՝ պարզելու համար, թե այդ իրադարձությունը ինչ տեղ է գրավում Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում: Թաշթեքինը նշել է, որ ոչ մի երկիր չի ցանկանա Ռուսաստանի հետ այդ թեմայի շուրջ քննարկումներ սկսել և հատկաապես Թուրքիան դա չի կարող անել: «Այն ժամանակ, երբ Թուրքիան այս հարցի վերաբերյալ որևէ բան ասի, նրա առջև Հայոց ցեղասպանության հարցը կդնեն: Այս իսկ պատճառով Թուրքիան, որտեղ ապաստան են գտել մեծ թվով չերքեզներ, զգում է, որ ստիպված է այդ հարցում լռություն պահպանել»,-ասել է լրագրողը: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1234]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր