Համշենահայերի շրջանում շատ ազգանուններ կարմիր արմատից է բաղկացած՝ ի նշան Ցեղասպանության զոհերի. թուրք լրագրող
Համշենահայերի շրջանում շատ ազգանուններ կան, որոնք կարմիր արմատից են բաղկացած, ինչը պայմանավորված է Ցեղասպանության ժամանակ հայերի թափված արյան հետ: Այս մասին այսօր «Արեւմտահայոց Ազգային Համագումարի» ժամանակ [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրք լրագրող Ադնան Գենջը:
Նա նշեց, որ ինքը եւս արմատներով համշենահայ է եւ իր մայրենի լեզուն հայերենն է. «Չնայած շատերը չեն համարձակվում բարձրաձայնել այդ մասին»:
Ադնան Գենջի խոսքով՝ Թուրքիայում փակ վերաբերմունք կա հայերի նկատմամբ: «Հայերին վերաբերվում են այնպես, կարծես նրանք կանադացիներ լինեն, իրենց օտար են համարում: Բայց մենք պայքարում ենք մեր իրավունքների վերականգնման համար»,- ասաց Ա. Գենջը՝ հավելելով, որ ինքը Հայաստան է այցելում արդեն 7-րդ անգամ: