Հայոց ցեղասպանության գրքի հեղինակ Խավիեր Սորետը իսպանական ռադիոյի եթերում խոսել է Ցեղասպանության մասին
Իսպանիայի Radio 3 de RNE ռադիոալիքի եթերում Հայոց ցեղասպանության մասին են զրուցել «Արարատի հուշը» գրքի հեղինակ, գրող և լրագրող Խավիեր Մորետի հետ:
Հաղորդումն սկսվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված Շառլ Ազնավուրի երգով, որից հետո հաղորդավարը հակիրճ ներկայացրել է Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց և կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունների կոտորածների բնույթը:
«Նախքան Հայաստան այցելելը սփյուռքից բազմաթիվ հայերի հետ եմ շփվել: Հայաստանը, լինելով հետխորհրդային երկիր և բավականին վերջերս անկախություն ձեռք բերելով, խնդիրներ ունի տնտեսության ոլորտում:
Հայաստան այցելելիս և երկրի մասին գիրք պատրաստելիս չէի պատկերացնում, որ կհայտնաբերեի ցեղասպանության այդքան մեծ ազդեցությունը հայ բնակչության կյանքում և իրականությունում», – ասել Մորետը:
Զրույցի ժամանակ անդրադարձել են նաև Ցեղասպանությունը ճանաչած երկրներին` նշելով, որ Իսպանիան դրանց թվում չէ: «Թուրքիան մեծ տնտեսական նշանակություն ունի Միջին Արևելքում և արևմտյան երկրների համար», -ասել է լրագրողը:
Խոսել են նաև հայոց խորհրդանիշ մրգերի` ծիրանի և նռան մասին, որոնցից վերջինը գրողը ասոցացրել է նաև ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների հետ: