Տոկիոյում ձնաբքի հետևանքով խաթարվել է երթևեկությունը
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում առատ ձյան տեղումները կաթվածահար են արել երթևեկությունը: Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվել տանը մնալ: Այս մասին հայտնում է BBC լրատվականը:
Օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ հետաձգվել են, խաթարված է գնացքների երթևեկությունը:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, վատ եղանակների պատաճով ավելի քան 40 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: