211652_close_icon
views-count10301 դիտում article-date 12:23 16-04-2018

Երևանի որոշ բուհերում դասապրոցեսն ընթանում է բնականոն, որոշներում խաթարվել է. Armenpress.am

Երևանի մի շարք բուհերում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասում էլ այն խաթարվել է, քանի որ խցանված են փողոցները. ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի մի մասը չի կարողացել գնալ համալսարաններ: «[url=https://armenpress.am/arm/news/930065.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` դասապրոցեսը չի ընդհատվել և առավոտից դասերը մեկնարկել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանի հաղորդմամբ` ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն հունով չի ընթանում, քանի որ ուսանողների և դասախոսների մեծ մասը խցանումների պատճառով չի կարողացել դասի գալ: «Արմենպրես»-ը տեղեկություններ է ճշտում նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, որի շենք քիչ առաջ ներխուժեցին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և կողմնակիցները, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները ապրիլի 16-ի վաղ առավոտից փակել են Երևանի մի շարք բանուկ փողոցներ՝ խոչընդոտելով բնականոն երթևեկը: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում, Երիտասարդական մետրոյի մոտ, Մաշտոցի պողոտայում:

Նմանատիպ նյութեր