Սոչիի ձմեռային Օլիմպիադայի առաջին մեդալակիրը ամերիկացի Կոտսենբուրգն է
Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին մեդալակիր է դարձել ամերիկացի սնոուբորդիստ Սեյդջ Կոտսենբուրգը: Մարզիկը ոսկե մեդալ է նվաճել սլոուպսթայլ ոճի մրցաշարում: Երկրորդ տեղը գրավել է նորվեգացի Ստոպե Սանդբեկը, իսկ մրցանակակիրների լավագույն եռյակը եզրափակել է կանադացի Մարկ Մակմորիսը:
Նշենք, որ սլոուպսթայլի մրցաշարը առաջին անգամ անցկացվում ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում: