ԼՂՀ կառավարությունը և վարչապետի մամլո քարտուղարն իրենց էջերն ունեն Facebook-ում և Twitter-ում
Արցախի Հանրապետության կառավարությունը «ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել է իր պաշտոնական էջը, որը նպատակ ունի բարձրացնելու կառավարության գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Այն նաև հնարավորություն կտա քաղաքացիներին հետադարձ կապ պահել գործադիրի հետ՝ հանդես գալով հարցերով և առաջարկություններով:
Կառավարության պաշտոնական էջի հասցեն հետևյալն է՝
https://www.facebook.com/NKR.gov
Տեղեկացնենք նաև, որ «թվիթեր» սոցիալական ցանցում արդեն գործում է Արցախի Հանրապետության վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջը, որին հետևելու համար պետք է գնալ հետևյալ հղումով՝
https://twitter.com/A_Beglaryan