20313 դիտում
22:57 10-06-2019
Լոռու մարզպետի կենսագրության «ջնջված» էջերն ու ճակատի դաջվածքը. Newspress.am
[url=http://newspress.am/?p=97163&l=am%2Floru%20marzpeti%20kensagrutyan%20jnjvac%20ejernvo%D6%82%20chakati%20dajvacqy&fbclid=IwAR3HYNfK5ExI86GAW-Qi-7v2F7rn4Zs163NvEhzV7X-TsZVQ5KnxySG5yD0]Newspress.am[/url]-ը գրում է. Դեռ 6 ամիս է, ինչ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պաշտոնի է անցել ու արդեն հասցրել է քննադատությունների արժանանալ՝ իր թերացումների ու սխալ աշխատանքի համար: Թեև, նրա պարագայում, սխալ աշխատանք ասվածը հարաբերական է, քանի որ նա ընդհանրապես չի պատկերացնում, թե որտեղ է և ինչ գործառույթներ են իրեն վերապահված՝ որպես մարզպետ...
Համենայն դեպս, Անդրեյ Ղուկասյանի վերջին հարցազրույցը, ցույց տվեց, որ նա իր տեղում չէ: Կատարած ու չկատարած աշխատանքների մասին հարցերին պատասխանելիս՝ այնպիսի տպավորություն էր, որ Ղուկասյանն իրավապահ մարմին է ու պատմում է, թե ում դատի տվեց, ով ումից ինչքան տարավ ու ում պատժեց... ո՛չ մի խոսք գյուղատնտեսությունից, վար ու ցանքսից և ընդհանրապես, մարզի տնտեսական խնդիրներից: Իսկ կրթական համակարգի մասին խոսելիս, նա անդրադառնում էր ո՛չ թե կրթական խնդիրներին, այլ նրան, թե որ տնօրենը, ում ինչքանով աշխատանքի ընդունեց և էլի նման կեղտոտ գործարքներ արեց...
Մյուս կողմից էլ, ըստ շրջանառվող լուրերի, այսօր Անդրեյ Ղուկասյանն ինքն է տեռորի ենթարկում ու ճնշումներ գործադրում տնօրենների վրա, թեև ինքը դա անվանում է ո՛չ թե տեռոր, այլ վերահսկում...
Ինչևէ... փաստերը ցույց են տալիս, որ ատամնաբույժ Ղուկասյան Անդրեյը մարզպետ դառնալուց հետո մատը մատին չի տվել՝ բարեփոխումների համար: Երևի նրան պետք էր մարզպետ դառնալ ո՛չ թե մարզը զարգացնելու, այլ զուտ նրա համար, որ իր տակ աթոռ ունենար, որպեսզի հանգիստ կարողանա մատ թափ տալ սրա ու նրա վրա, խաղալիքն իր ձեռքից խլած երեխայի չարախնդությամբ հիշեցնի, որ արդեն իրենն է իշխանությունն ու ճնշումներ գործադրի, իսկ թերություններն էլ իր ճակատին բացեիբաց ասողին սպառնա դատարանով...
[img]https://st0.shamshyan.com/editor/0398004001560192993103820.jpg[/img]
Մանրամասներն՝ [url=http://newspress.am/?p=97163&l=am%2Floru%20marzpeti%20kensagrutyan%20jnjvac%20ejernvo%D6%82%20chakati%20dajvacqy&fbclid=IwAR3HYNfK5ExI86GAW-Qi-7v2F7rn4Zs163NvEhzV7X-TsZVQ5KnxySG5yD0]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
975 դիտում
14:54 08-02-2014
ԼՂՀ կառավարությունը և վարչապետի մամլո քարտուղարն իրենց էջերն ունեն Facebook-ում և Twitter-ում
3616 դիտում
15:19 09-11-2016
Լիոնել Մեսին թարմացրել է ձախ ոտքի դաջվածքը. ՖՈՏՈՇԱՐՔ
1081 դիտում
20:15 20-05-2014
«Հայկական եկեղեցին Նովի Սադում. ջնջված ժառանգություն» խորագրով ցուցահանդես Նովի Սադում
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»