211652_close_icon
views-count1779 դիտում article-date 15:41 08-02-2014

Տանը ծննդաբերելու հետևանքով նորածին է մահացել

Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում տանը ծննդաբերելու պատճառով մահացել է Գայանե Բրդոտյանի նորածին երեխան: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը: Նա ասաց, որ նորածինը տղա երեխա է եղել: «Երեխան Գայանեի երկրորդ զավակն էր: Հղիությունը նորմալ է ընթացել: Պարզապես տնային պայմաններում ծննդաբերությունը նման ողբերգական ընթացք է ունեցել»,- ասաց գյուղապետը: Ե. Եգանյանից նաեւ տեղեկացանք, որ ավելի ուշ շտապօգնություն է եկել եւ կնոջը տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ նրան համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել: «Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում եւ այսօր արդեն նրան դուրս կգրեն հիվանդանոցից»,- փոխանցեց գյուղապետը:

Նմանատիպ նյութեր