211652_close_icon

Նախագահ Սահակյանն այցելել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղ

views-count1698 դիտում article-date 20:59 08-02-2014
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին այցելել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել գյուղի բնակչության հետ: Գյուղում առկա խնդիրների լուծման ուղղությամբ երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` նշելով, որ գյուղական բնակավայրերի զարգացումը հանդիսանում է մեր սոցիալ-տնտեսական հայեցակարգի կարեւոր բաղադրամասերից մեկը: Նախագահին ուղեկցել են ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր