211652_close_icon
views-count943 դիտում article-date 21:12 08-02-2014

Տեղի է ունեցել ՙդասավանդողների վերապատրաստման՚ ծրագրի վերջին փուլը

Եվրոպայի խորհուրդը ավարտել է հայ փաստաբաններից և իրավապաշտպաններից ընտրված 30 դասավանդողների վերապատրաստումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) կիրառման հարցերի շուրջ` գլխավորապես ուշադրություն դարձնելով խտրականության չափանիշներին: Վերապատրաստման չորս փուլերից վերջին եռօրյա վերապատրաստումը տեղի է ունեցել այսօր փետրվարի 8-ին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Եվրոպական Միության հայաստանյան ներկայացուցչությունը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկը: Վերապատրաստման համար մրցույթի միջոցով ընտրված շուրջ երեսուն փաստաբաններ և իրավապաշտպաններ հետագայում իրենց փորձը կփոխանցեն իրենց գործընկերներին՝ 2014թ. մարտ ամսից մեկնարկող հաջորդական դասընթացների ընթացքում: Նոր հավաստագրված դասավանդողները կշարունակեն դասավանդել նաև Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ ծրագրի ավարտից հետո: Ողջունելով ներկաներին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորել է այս ծրագիրը և նշել. ՙկարծում եմ այս վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքները կփոխանցեք նաև ձեր գործընկեր փաստաբաններին՚: «Լիահույս եմ, որ դասավանդողները կշարունակեն կատարելագործել ստացված գիտելիքները և հմտությունները, որպեսզի հաջողությամբ իրականացնեն հաջորդական դասընթացները, ինչը հնարավորություն կտա նշանակալիերոն ամրապնդել հայ փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունները խտրականության չենթարկվելու իրավունքը կիրառելու հարցում»,- նշել է դեսպան Օլեքսանդր Պավլյուկը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեկավար Տրայան Հրիսթեան ընդգծել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի կիրառման կարևորությունը և դասավանդողներին մաղթել է հաջողություններ իրենց գիտելիքները փոխանցելու հարցում: ՀՀ փաստաբանների պալատը հանդիսանում է տեղական մակարդակով այս ծրագրի հիմնական գործընկերը: Այս միջոցառումը կազմակերպվել է ԵՄ և ԵԽ համատեղ «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ծրագրի շրջանակներում: Հիշատակված տարածաշրջանային ծրագրի իրականացումն ընդգրկում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան:

Նմանատիպ նյութեր