211652_close_icon

Հիմա դժվար է խոսել մեր հերոսների մասին՝ մսխված հայրենիք, պարտություն, թշնամու առաջ խոնարհում. Տիգրան Աբրահամյան

views-count1882 դիտում article-date 23:44 21-04-2025
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ժամանակին շատ հեշտ էր խոսել մեր հերոսների, նրանց անցած ճանապարհի, սխրանքների ու գաղափարների մասին:

Մենք նրանցից ժառանգած իրողությունների և հաղթանակների շրջափուլում էինք, որտեղ հայի համար արժանապատիվ ապրելու ու պաշտպանված զգալու մշտական զգացում կար:

Հիմա դժվար է խոսել նրանց մասին. մսխված հայրենիք, պարտադրվող պարտություն, թշնամու առաջ խոնարհված խայտառակ պատկեր:

Այնուամենայնիվ պատմությունը միշտ էլ շրջադարձերի և բեկման հնարավորություն ստեղծում է. պետք է օգտվել պատմական շանսից և հաջողություններն ու հաղթանակները վերադարձնել իրական տերերին:
Թաթուլ Կրպեյանը 60»։

 

Նմանատիպ նյութեր