Սպասվում է առանց տեղումների եղանակ
Փետրվարի 9-ին և 10-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, հաստատված առանց տեղումների եղանակը կպահպանվի:
Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը մի փոքր էլ կբարձրանա:
Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամի 10-12/վրկ: Ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Թեև հանրապետությունում տեղումներ չեն դիտվում, այնուհանդերձ տեղ-տեղ, քամու բերած ձյան հետևանքով, հնարավոր է լինեն դժվարանցանելի ճանապարհներ:
Եղանակը Երևանում. փետրվարի 9-10-ին կդիտվի առանց տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ: Հնարավոր է քամի 7-10մ/վ: Օդի ջերմաստիճանը գիշերը -5-8, ցերեկն ստվերում +2+5:
Աղբյուր՝ www.weather.am