Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ձեռամբ Քաղաքապետարանում կատարվեց տնօրհնեքի արարողություն
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը շարունակում է Տյառնընդառաջի տոնին նախընթաց «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագիրը կրող միջոցառումների շարքը: Կենտրոնի երգչախմբի, պարախմբի անդամները, աջակիցներն ու ընկերները շարունակում են այցելել մի շարք հաստատություններ. տեղի են ունենում արարողություններ և համերգային ծրագրեր, որոնցից բացի, Տեր Հակոբ քահանա խաչատրյանի նախաձեռնությամբ և միության աջակիցների ջանքերով` խաչքար և կանթեղ է փոխանցվում տվյալ հաստատություններին:
Օրերս Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջարկով «Հավատամք» հոգևոր կենտրոնը եղավ նաև Երևանի քաղաքապետարանում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու և «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հավիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի ձեռամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն: Դպրաց դասի երգեցողության բաժինը կատարեց «Հավատամք» կենտրոնի համանուն երգչախումբը: Արարողության ավարտին երգչախումբը հանդես եկավ ազգային-ժողովրդական և ուղղափառ-եկեղեցական կատարումներով, փոքրիկ համերգային ծրագրով:
Երևանի քաղաքապետարանի անունից քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանի կողմից «Հավատամք» հոգևոր կենտրոնն ու «Հավատամք» երգչախումբը արժանացան շնորհակալագրերի: