211652_close_icon
views-count1340 դիտում article-date 16:15 10-02-2014

Թուրք հոդվածագիրը Էրդողանին պառավ ջադու է անվանել

Թուրք հոդվածագիր Իհսան Յըլմազը, խոսելով դեկտեմբերի 17-ի «մեծ կաշառք» օպերացիայի մասին, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «պառավ ջադու», գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1475]Ermenihaber.am[/url] կայքը: Թուրք հոդվածագիրն այս արտահայտությունն արել է թուրքական հեռուստահողորդումներից մեկի ժամանակ և ապշեցրել հաղորդման մյուս հյուրերին: Նա մասնավորապես ասել է,-«Երկիրը բամբասանքով և պառավ ջադուի կերպարանքով հրապարակներում մեծ-մեծ խոսալով չի կառավարվի»: Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահել էր իրեն «վիրավորած» մեկ այլ թուրք գրող Իհսան Էլիաչըքի դեմ դատը: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1475]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր