Պուտինն հայտնել է, որ օլիմպիադայի ավարտից հետո էլ կշարունակվի Սոչի-Թբիլիսի ուղիղ չվերթները
Թբիլիսիի և Սոչիի միջև ուղիղ չվերթները Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ավարտից հետո ևս կիրականացվեն, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում վրացի լրագրողների հետ զրույցում:
«Դուք գիտեք, որ Թբիլիսիից Սոչի սկսվել է կանոնավոր չվերթներ: Մենք որոշում ենք ընդունել, որ այս պրակտիկան Օլիմպիադայից հետո էլ է շարունակվելու»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Աիրզենա ավիաընկերությունը Սոչիի ուղությամբ ուղիղ չվերթները սկսել է փետրվարի 4-ից: Դեպի Սոչի են մեկնում շաբաթական 2 անգամ: Իսկ Մոսկվա Թբիլիսի չվերթն իրականացվում է ամեն օր: