3718 դիտում
18:24 11-02-2014
Մշակույթը ստիպված եղավ ճաշակել «պարտադրանքի» պտուղները. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ասում են, օպերայի բեմադրիչի գլխավոր խնդիրն է` անել այնպես, որ երաժշտությունը ոչ մեկին չխանգարի: Երեկ դա ստացվեց: Հիմա ավելի լուրջ: Ընդդեմ պարտադիր կուտակայինի կազմակերպած բողոքի ակցիան խոսում է այս կոլեկտիվի սկզբունքայնության ու միասնականության մասին: Ակնհայտ է, որ ձեռնարկը հաջողվեց, քանի որ արձագանքն ու օգտակար գործողության գործակիցը գրեթե համեմատական է «Դեմ եմ» շարժման նախաձեռնություններին:
Բայց ի՞նչ ունեցանք վերջնարդյունքում: «Օլիմպիական» հիասթափություն, քանի որ մշակույթը ստիպված եղավ ճաշակել «պարտադրանքի» պտուղները, տհաճ զգացողություն` բոլորը իմացան, թե ինչ ցածր աշխատավարձ են ստանում թատրոնի աշխատակիցները և ինչ կարևոր են նրանց համար պահված գումարները, ինչպես նաև խոցված արժանապատվություն- դրսի չուզողները օն-լայն «արձագանքեցին» և աշխարհահռչակ «Անուշ»-ը հոլովեցին в выгодном для них свете:
P.S. կոլեկտիվը, այդուհանդերձ, պարտք է հանդիսատեսին-վերջիններս տոմս են գնել»:
Նմանատիպ նյութեր
1631 դիտում
15:11 21-04-2021
Սարդարապատից վատ վիճակում չենք, բայց այդ ժամանակ եղավ հաղթանակ, քանի որ եղավ միասնություն.Տիգրան Բալոյան
3846 դիտում
08:42 24-07-2014
Շուշան Պետրոսյանը մանդատից հրաժարվելու «պարտադրանքի» առաջ. 168 Ժամ
3036 դիտում
20:16 25-04-2021
Արամ Վարդևանյան. Կառավարության հրաժարականը ընդունելու հրամանագիրը մեզանից յուրաքանչյուրի պարտադրանքի արդյունքն է
Այս բաժնից
949 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան