211652_close_icon
views-count3039 դիտում article-date 20:16 25-04-2021

Արամ Վարդևանյան. Կառավարության հրաժարականը ընդունելու հրամանագիրը մեզանից յուրաքանչյուրի պարտադրանքի արդյունքն է

Հարգելիներս Կառավարության հրաժարականը ընդունելու հրամանագիրը և արտահերթ ընտրությունները հենց մեզանից ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ գործողության և ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ արդյունքն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջոում գրել է սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդեւանյանը:

«Հաշվի առնելով, որ ֆեյսբուքյան հայտարարությունները քիչ առաջ ստացան իրավական հիմք, այն է Հանրապետության նախագահը այսօրվա հրամանագրով ընդունեց կառավարության ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ տեղին է մի քանի դիտարկում անելը.

1) Մի քանի ամիս առաջ` փետրվարի 7-ին «իշխանական» խմբակցությունը բառացիորեն հայտարարել էր «հասարակության լայն շերտերի շրջանում ՉԿԱ արտահերթ ընտրությունների պահանջ»: Իշխանական վարքագիծը այն էր, որ լինելու են հերթական, այլ ոչ թե ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններ: Այդ ժամանակ ևս բնականաբար ԿԱՐ այդ հանրային պահանջը, ուղղակի հատկապես մարտ ամսին գործող իշխանության րոպե շուտ հեռանալու պահանջը դարձել էր ԾԱՅՐԱՀԵՂ բարձր, հենց միայն որին ի պատասխան եղավ հրաժարականի խոստումը: Այսինքն քաղաքական և հասարակական ՃՆՇՄԱՆ արդյունքում:

2) Հասարակության մի ստվար զանգված ամիսներով մասնակցում էր հանրահավաքներին` այս խայտառակ կառավարության ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ պահանջով: Ընկերներիս հետ միասին ես ևս մասնակցում էի ցույցերին, հիշում եմ միակ մտահոգությունը «սրանք վերջը հրաժարական կտան, թե չէ:

Հարգելիներս Կառավարության հրաժարականը ընդունելու հրամանագիրը և արտահերթ ընտրությունները հենց մեզանից ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ գործողության և ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ արդյունքն է…»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր