1266 դիտում
18:34 11-02-2014
Երևանում կկառուցվի լրացուցիչ ևս երկու բազմաբնակարան շենք
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի ավագանին երրորդ նստաշրջանի առաջին նիստում քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի 2014թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին:
Ներկայացնելով հարցը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն առանձնացրել է մայրաքաղաքի սոցիալ տնտեսական բոլոր այն ոլորտները, որոնց զարգացմանն են ուղղվելու բյուջետային լրացուցիչ հատկացումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այս համատեքստում անդրադառնալով վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու նպատակով լրացուցիչ գումար հատկացնելու վերաբերյալ հարցին, ընդգծել է, որ քաղաքապետարանը հետևողական է այդ ծրագիրն ամբողջությամբ ավարտելու հարցում և տարեկան բյուջեով արդեն իսկ նախատեսված մեկ բազմաբնակարան շենքից զատ, այս տարի նախատեսվում է լրացուցիչ միջոցներ ներգրավելով սկսել ևս 2 բազմաբնակարան շենքերի շինարարություն ու արդեն 2015թ. տարեվերջին լուծել ներկայում մայրաքաղաքում հաշվառված բոլոր չորրորդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովման խնդիրը:
Երևանի ավագանին նաև միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ սպորտի և արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Ասատուրյանի և հայ ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, աստղաֆիզիկոս Լյուդվիգ Միրզոյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:
Ավագանին հավանություն է տվել նաև «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու և ընկերությունում ներդրումներ կատարելու, ինչպես նաև «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու և ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկներին:
Ավագանու որոշմամբ Երևանն այսուհետ կանդամակցի բնապահպանական «Տեղական իշխանությունները հանուն կայունության» միջազգային ցանցին, որին անդամակցում են աշխարհի 1000-ից ավելի քաղաքապետարաններ ու մունիցիպալ կազմակերպություններ:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից երկուսը, նախաձեռնության հեղինակների առաջարկությամբ, հանվել են օրակարգից, իսկ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին օրակարգի 17-րդ կետով արված առաջարկությունը ավագանին քվեարկությամբ մերժել է ձայների 4 կողմ և 49 դեմ հարաբերակցությամբ:
Կանոնակարգի փոփոխությանն առնչվող ավագանու ԲՀԿ և ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների կողմից համատեղ արված մեկ այլ առաջարկություն ձայների 45 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ արժանացել է ավագանու հավանությանը:
Նմանատիպ նյութեր
6539 դիտում
17:34 28-12-2017
Երիտասարդ համալսարանականների համար ևս մեկ բազմաբնակարան շենք կկառուցվի
9595 դիտում
09:51 08-12-2017
Կադաստրի աշխատակիցը երկու բազմաբնակարան շենք ունի. «Փաստ»
3664 դիտում
22:18 15-02-2019
Արցախի Ասկերան քաղաքում կկառուցվի բազմաբնակարան թաղամաս
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
970 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան