211652_close_icon
views-count9601 դիտում article-date 09:51 08-12-2017

Կադաստրի աշխատակիցը երկու բազմաբնակարան շենք ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության պետ Արա Թորոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Թորոսյանի հայտարարագիրը առանձնապես ծավալուն չէ, ընդամենը երկու անշարժ գույք ունի: Բայց այդ երկու անշարժ գույքը բազմաբնակարան բնակելի շենքեր են: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ հուլիսի 1–ին, դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 500 հազար դրամ, 2500 ամերիկյան դոլար ու 2000 եվրո: Դե իսկ եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 912 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից: Թերևս, Թորոսյանի մասին այլ տեղեկություններ չկան, կադաստրի պետական կոմիտեի կայքում էլ նրա կենսագրությանը վերաբերող տվյալներ չկան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր