211652_close_icon
views-count1140 դիտում article-date 19:15 11-02-2014

Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների Վրաստան այցից գոհ է

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների Վրաստան այցից գոհ է: Ինչպես նշել է նա գեներալ Կնուտ Բարտելի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում, նրանց այցը նշանակում է միավորումի կողմից Վրաստանին սատարելու մասին, որը ենթադրում է խթան կողմերի միջև հարաբերությունների խորացման: «Զրուցել ենք Վրաստանի և ՆԱՏՕ-ի մոտակա պլանների և համագործակցության ոլորտների մասին: Վրաստանը պատրաստակամ է շարունակել խաղաղապահ գործունեւոթյունը և մեր 2 վաշտերը կշարունակեն մնալ Աֆղանստանում: Ինչպես նաև ցանկանում եմ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման խմբում Վրաստանին ընդգրկելու համար շնորհակալություն հայտնել, հույս ունեմ, որ Մեշ Բրիտանիայում հրավրվելիք գագաթաժողովում Վրաստանը բարձր գնահատական կստան, ինչը մեր համագործակցությունը նոր փուլ կտեղափոխի»,- Նշելէ Մարգվելաշվիլին:

Նմանատիպ նյութեր