Փարիզում 100֊ից ավելի տաքսու վարորդ է ձերբակալվել
Ֆրանսիայի մայրաքաղաքում տաքսու վարորդները շարունակում են անարդար մրցակից տրանսպորտային միջոցների դեմ բողոքի ակցիաները։
3 օր ընթացող գործադուլը քաղաքում երթևեկության լուրջ խցանումներ է առաջացրել։
Փետրվարի 11֊ին տաքսու վարորդների պրոֆմիությունը որոշում է կայացրել անժամկետ շարունակելու գործադուլը։ Նրանք նախաձեռնել են շրջափակել Փարիզի գլխավոր մայրուղին։
Փետրվարի 12֊ին Փարիզի ոստիկանությունը ավելի քան 100 մասնակցի է ձերբակալել։ Մեքենաների մի մասը տուգանվել է, հանվել են պետհամարանիշները։