211652_close_icon
views-count1294 դիտում article-date 09:28 13-02-2014

ԱԻ նախարարը պատրաստ է ֆեդերացիայի ղեկավարի իր «տեղը զիջել մի պինդ մարդու, որը սպորտը շատ կսիրի». Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչու են Սոչիում օլիմպիական խաղերին մասնակցող մեր մարզիկները, մեղմ ասած, վատ ցուցանիշներ գրանցում, երբ մենք ունենք Ծաղկաձորի նման ձմեռային հանգստի գոտի։ «Նախ՝ կարծում եմ, որ պետք է հարցը այսպես հնչեցնեիք. ի՞նչ է պատճառը, որ միայն Ձեր ֆեդերացիան է մասնակցում օլիմպիական խաղերին։ Ես համաձայն եմ, որ թերություն կա։ Պետք է մենք էլ մտածենք, հստակեցնենք մեր անելիքները»,-ասաց նա։ «Իսկ հնարավո՞ր է՝ Դուք պարզապես չեք հասցնում նախարարության գործերի հետ համատեղել ֆեդերացիայի աշխատանքները», այս հարցին էլ Երիցյանն այսպես պատասխանեց. «Ինչ-որ տեղ կարելի է այդպես էլ ասել, իմ ուշադրությունը պետք է ավելի շատ լինի, ես շատ ծանրաբեռնված եմ ու դիտողությունն ընդունում եմ։ Եթե կլինի մի պինդ մարդ, որը սպորտը շատ կսիրի, կկարողանա ֆեդերացիան ինձանից լավ ղեկավարել, ես պատրաստ եմ զիջել իմ տեղն ու կանգնել իր կողքին»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր