211652_close_icon
views-count1338 դիտում article-date 18:21 13-02-2014

ԼՂՀ փոխոստիկանապետն ազատվել է աշխատանքից

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ոստիկանության գնդապետ Մխիթար Գրիգորյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նմանատիպ նյութեր