211652_close_icon
views-count15893 դիտում article-date 23:25 09-04-2015

Ավտովթար Երևանում. Ազգային ժողովի մոտ բախվել են BMW-ն ու Toyota-ն. դեպքի վայր են ժամանել ՀՀ փոխոստիկանապետն ու ՃՈ պետի տեղակալը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Դերենիկ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 25-ամյա Գրիգոր Մանգասարյանի վարած Toyota Corolla մակնիշի 10 ММ 015 համարանիշի և 23-ամյա Սևակ Դավուդյանի վարած BMW մակնիշի 68 SD 068 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Գ. Մանգասարյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Նաիրի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ՀՀ տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Եգոր Կարապետյանը և ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը: Վթարի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր