211652_close_icon
views-count1346 դիտում article-date 10:17 14-02-2014

Երկրաշարժ՝ Թուրքիայում

Թուրքիայի Հաթայ նահանգում այսօր ժամը 02:30-ին տեղի է ունեցել երկրաշարժ: Թուրքիայի Բողազըչիի համալսարանի Քանդիլի լաբորատորիայի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 4,4 մագնիտուդ: Երկրաշարժի հիպոկենրոնը գտնվել է 11կմ խորության վրա: Ցնցումների էպիկենտրոնը եղել է նահանգի Իսկենդերուն շրջանում: Ավերածություններ և տուժածներ չկան:

Նմանատիպ նյութեր