6,5 մագիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայում. կան մեծ թվով տուժածներ
Այսօր առավոտյան Անկարայի ժամանակով ժամը 12:25-ին Էգեյան ծովում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ: Թուրքական Milliyet պարբերականի փոխանցմամբ՝ ցնցումների ուժգնությունը կազմել է 6,5 մագնիտուդ:
Հաղորդվում է, որ ցնցումները զգացվել են Թուրքիայի ողջ տարածքում: Երկրաշարժը մեծ խուճապ է առաջացրելբնակիչների մեջ, ովքեր դուրս են վազել տներից:
Հաղորդվում է վիրավորների մասին: Տուժածների մեշ մասը վնասվածքները ստացել են լուսամուտներից դուրս ցատկելու հետևանքով:
Միայն Չանաքալըում վիրավորվել է 100, Շարքոյեում՝ 5, Թեքիրդաղեում՝ 15, իսկ Էդիրնեում՝ 4 մարդ: Մինչ այս պահը գրանցվել է 35 հետցնցում՝ 2,9-ից 4,0 մագնիտուդ ուժգնությամբ: