211652_close_icon
views-count1535 դիտում article-date 12:31 14-02-2014

Սիրիայի Կամիշլի քաղաք 240 տոննա հումանիտար օգնություն է փոխանցվել

Սիրիայի հյուսիսարևմտյան Կամիշլի քաղաք 240 տոննա հունմանիտար օգնություն է տեղափոխվել։ Այս մասին հայտարարել է Սիրիայում ներգաղթյալների հարցերով ՄԱԿ֊ի գլխավոր հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Տարեկ Քուրդին, հայտնում է ITAR-TASS-ը։ Ըստ նրա խոսքերի, օդային կամրջով 800 տոննա բեռ կուղարկվի, այդ թվում դեղորայք, սնունդ, տաք հագուստ։ Կամիշլի քաղաքում 260 հազար փախստական է թաքնվում, որոնք գաղթել են մարտական գործողությունների տարածքներից։

Նմանատիպ նյութեր