211652_close_icon
views-count1694 դիտում article-date 14:02 14-02-2014

Նյու Յորքում ձնահեռացման մեքենան հղի կնոջ է ճզմել

ԱՄՆ֊ի Նյու Յորք քաղաքում մասնավոր ձնահեռացման մեքենան հղի կնոջ է ճզմել, որի հետևանքով կինը մահացել է, երեխայի կյանքը հաջողվել է փրկել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Դեպքը տեղի է ունեցել չինական մթերային խանութի մոտ գտնվող կայանատեղիում։ 36֊ամյա Մին Լին ամուսնու հետ մթերք է լցրել մեքենայի մեջ, երբ բուլդոզերը հարվածել է նրան։ Այս մասին հայտնում է The New York Times֊ը։ Ոստիկանությունը հարցաքննել է 42֊ամյա վարորդին։ Ըստ հետաքննության տվյալների, նա հղի կնոջը կանխամտածված չի հարվածել։ Դեռ հայտնի չէ դեպքի կապակցությամբ վարորդին մեղադրանք կառաջադրվի, թե ոչ։

Նմանատիպ նյութեր