211652_close_icon

Սիրիայում 5 ադրբեջանցի զինյալներ են սպանվել

views-count1597 դիտում article-date 16:13 14-02-2014
Սիրիայում կառավարական զորքերի և զինված գրոհայինների միջև մարտերում սպանվել են ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվող 5 ադրբեջանցի զինյալներ: Տեղեկության համաձայն, սպանվածների մեծ մասը Սիրիա էին մեկնել Սումգայիթից: Մոջահեդները համացանցում հրապարակել են վերջիններիս անունները և լուսանկարները: Նրանք են՝ Խանզալ Սումգաիթլին, Աբդուլ Վահիդ Սումգաիթլին, Աբդուլմալիկ Սումգաիթլին, Ադու Դավիդ Սումգաիթլին և Աբդու Ռազզակը: Նշենք, որ Սիրիայի պատերազմում մինչ օրս սպանվել է 100-ից ավելի ադրբեջանցի մոջահեդ:

Նմանատիպ նյութեր