211652_close_icon
views-count1054 դիտում article-date 19:13 26-12-2014

Պակիստանում անօդաչուների հարվածներից զինյալներ են սպանվել

Պակիստանում ԱՄՆ-ի անօդաչուների հարվածներից նվազագույնը յոթ զինյալ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի հետ սահմանին: Հարվածներից մեկը հասցվել է Թալիբների ռազմաբազայի ուղղությամբ, ինչի հետեւանքով չորս զինյալ է մահացել: Մեկ այլ հարվածով էլ ուզբեկական ռազմաբազայում երկու հոգի է սպանվել: ԱՄՆ-ն Պակիստանի դժվարանցանելի հատվածներում անօդաչուների կիրառությունն անհրաժեշտություն է համարում` իսլամիստների դեմ պայքարելու համար:

Նմանատիպ նյութեր