211652_close_icon
views-count1461 դիտում article-date 17:59 14-02-2014

ԵԱՀԿ-ը Բաքվում համակարգող է նշանակել ծագումով ադրբեջանցու

Բաքվում ԵԱՀԿ-ը իր նախագծերի համակարգող է նշանակել Ալեկսիս Շախտախտինսկուն, ով ադրբեջանական ծագում ունի: Այս մասին նշված է ԵԱՀԿ մամլո ծառայության հայտարարության մեջ: Վերջինս իր պարտականություններին կանցնի մարտի 1-ից: Շախտախտինսկին հայտարարել է, թե հարթելու է Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև առաջացած տարաձայնությունները և ամրացնելու է նրանց միջև կապը, առաջնորդվելու է ԵԱՀԿ անվտանգության յուրօրինակ և բազմակողմանի հայեցակարգերով ԵԱՀԿ նախագծերի իրականացման ժամանակ: Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 26-ին ԵԱՀԿ մշտական հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն 2014 թվականի հունվարի 1-ից Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը փոխվել է՝ դառնալով ԵԱՀԿ համակարգող գրասենյակ: Շախտախտինսկին նախկինում աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման կենտրոնում և եղել Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարի խորհրդականը:

Նմանատիպ նյութեր