Եգիպտոսում բախումների հետևանքով 2 զոհ է գրանցվել
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ գտնվող Մինյա գավառում նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով 2 զոհ է գրանցվել։ Այս մասին հայտնում է AFP֊ը։
Նշենք, որ զոհվածներից մեկը երեխա է։
Ըստ ոստիկանների ներկայացուցիչների խոսքերի, 12֊ամյա երեխան մահացել է փոխհրաձգության հետևանքով։