Եմենում բախումների հետևանքով գրանցվել է 25 զոհ
Այսօր Եմենի հյուսիսում շիիթ ապստամբների և կառավարական զորքերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով գրանցվել է առնվազն 25 զոհ։ Այս մասին հայտնել է Agence France-Presse՝ վկայակոչելով տեղի բժիշկներին։
Ըստ գործակալության տվյալների՝ Սանայից 170 կմ հեռու գտնվող Ամրան քաղաքում գրանցված բախումների հետևանքով զոհվել են 11 զինծառայողներ և 14 ապստամբներ, կան 10֊նյակ վիրավորներ։