1265 դիտում
08:46 15-02-2014
Առաջիկայում շուկայում պանրի զգալի դեֆիցիտ է սպասվում․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն ահազանգում են. պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ։ Պատճառը կաթի արտադրությունն է, որը ՀՀ-ում սեզոնային բնույթ է կրում։ ՀՀ Շիրակի մարզում պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ընկերությունն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում։ Իսկ շուկայում այսօր դեռ սպառվում է «Իգիթ»-ի անցյալ տարվա արտադրանքը։
Բացի այս՝գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն արդեն ազդել է պանրի գնագոյացման վրա։ Նշված ընկերության տնօրեն Անդրանիկ Իգիթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց. «Այն ամենը, ինչ հիմա կատարվում է մեր երկրում, ուղղակի ազդեցություն ունի մեր արտադրության վրա։ Ժողովրդի արտագաղթը, մարդկանց գնողունակությունն ընկած է, չեն կարողանում պանիր գնել, մեկը մեկի հետ շաղկապված է։ Ինչի չգիտեք, թե ինչ է մեր երկրի վիճակը։ Մարդը չի հասցնում վառելիքի գումար տա, որպեսզի տունը տաքացնի։ Հակառակի պես Գյումրիում էլ ցուրտ է։ Յուրաքանչյուր տուն ամսական 60-70 հազար դրամ միայն գազի վարձ է վճարում»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3050 դիտում
09:53 31-10-2018
Շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ է սպասվում․ «Ժողովուրդ»
3919 դիտում
12:51 29-11-2017
Ձվի դեֆիցիտ չի սպասվում, առաջիկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
25446 դիտում
08:31 22-11-2017
Շուկայում ձվի դեֆիցիտ է, ներկրված ձվերը վաճառում են կրկնակի թանկ. «Ժամանակ»
Այս բաժնից
820 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
679 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը