211652_close_icon
views-count1107 դիտում article-date 11:32 15-02-2014

Սաուդյան Արաբիան պատրաստ է սիրիական ընդդիմությանը զինամթերք տրամադրել

Սաուդյան Արաբիան պատրաստ է սիրիական ընդդիմությանը նորագույն տեսակի զենք և զինամթերք տրամադրել։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal֊ը։ Նման սարքավորումները ունակ են ռեակտիվ ինքնաթիռներ ոչնչացնել։ «Միացյալ Նահանգները երկար ժամանակ դեմ էին, որ սիրիական ընդդիմությանը հակաօդային հրթիռներ տրամադրվի։ ԱՄՆ֊ի նման դիրքորոշման պատճառներից մեկը այն է, որ ԱՄՆ֊ը զգուշանում էր, որ այդ զինամթերքը ծայրահեղականները կօգտագործեն Արևմուտքի և կոմերցիոն ավիաընկերությունների դեմ»,֊ ընդգծել է The Wall Street Journal֊ը։ Դեռ հայտնի չէ, ինչ քանակի զենք կտրամադրվի սիրիական ընդդիմությանը, բայց ըստ տվյալների, զինամթերքը զգալի քանակ է տրամադրվելու։ Ներկայումս այն գտնվում է Հորդանանի և Թուրքիայի պահեստներում։

Նմանատիպ նյութեր